|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում աշխարհի 2014 թվականի չեմպիոնի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթել է 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:
Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին: