Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային «Գրան պրին», որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի գլխավորությամբ:
Երեկ` հունվարի 27-ին, Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10 մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել է 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված մեր Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին` օդամղիչ ատրճանակ ձևում:
Տեղեկացնենք նաև, որ հունվարի 28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրորդական կազմը` մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, ԷլմիրաԿարապետյանը և հիմնական կազմից` Քրիստիան ու Իրինա Լուերները կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ: