Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային 54-րդ մրցաշարը:
Մրցումային վերջին օրը մրցագորգ դուրս եկան Հայաստանի հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, մեկնարկային գոտեմարտում Արթուր Շահինյանը 8:0 հաշվով հաղթեց Ալժիրի ներկայացուցիչ Սիդազարա Բաչիրին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը տուշեով հաղթեց եգիպտացի Մոհամեդ Ահմեդին: Կիսաեզրափակչում Արթուր Շահինյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանն էր, որտեղ Շահինյանը 0:3 հաշվով զիջեց իր թիմակցին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը դժվարին պայքարում 2:2 հաշվով հաղթեց բուլղար մրցակցին:
Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում հաղթեց բուլղար Հրիստո Մարինովին, այնուհետև քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց իրանցի Սոհելի Ռաեսիին: Կիսաեզրափակչում Մանուկյանը 3:0 հաշվով առավելության հասավ Արթուր Շահինյանի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջեց Բուլղարիան ներկայացնող ըմբիշին:
Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարում, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ) հայ ըմբիշները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: