|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Փետրվարի 20-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանցիները կազմակերպել են ցույց` այսպես կոչված` Խոջալուի դեպքերի առիթով:
ՀՅԴ-ական Սարգիս Տեկիրմենջյանը հայտնում է, որ, Շվեդիայի ՀՅԴ Հյուսիսյան կոմիտեի և ՀՅԴ ՇԵՄ-ի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հակաքարոզչական ցույց: Հայ երիտասարդները` եռագույն դրոշներով, տապալել են ադրբեջանցիների՝ առանց այն էլ սակավամարդ ցույցը: Նրանք շատ կարճ ժամանակում ցրվել են:
Շվեդիայի ոստիկանությունը բարձր գնահատական է տվել է հայ երիտասարդներին՝ ցույցը խաղաղությամբ ավարտին հասցնելու համար:





