|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՅԴ Արևմտյան Սիդնեյի երիտասարդական կազմակերպության անդամներն Արցախի դեպքերի մասին իրազեկող լուռ բողոքի ցույց են անցկացրել:
Նրանք փակել են իրենց բերանը՝ պարզելով Արցախին զորակցող՝ «Ազատագրված, այլ ոչ՝ օկուպացված», «Արցախը Հայաստան է», «Մենք հիշում ենք Սումգայիթյան ջարդերը», «Դադարեցնել պատերազմական հանցագործությունները» և այլ պաստառներ:
Ցուցարարները նաև թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու ընդգծելով Ադրբեջանի բռնարարքները:






