Ուրուգվայում Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները, ինչպես նաև հայկական այլ կազմակերպություններ համատեղ ցույց են կազմակերպել՝ ի զորակցություն Արցախի:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Գևորգ Նալբանդյանը տեղեկացրեց, որ ցույցին մասնակցել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ բարեգործական ընդհանուր միության անդամներ, հոգևորականներ, Ուրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան եւ նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, տուրիզմի եւ երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը եւ այլք:
Ցուցարարները Արցախին զորակցող և Ադրբեջանի բռնարարքները դատապարտող պաստառներ են պարզել:
Զորակցական ցույցը նկարահանվել և հեռարձակվել է տարբեր հեռուստաալիքներով: