ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» միության՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ցույցը՝ Ամստերդամում
Ամստերդամում ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» միությունը ցույց է կազմակերպել ընդդեմ ադրբեջականական ագրեսիայի:
Ցույցի մասնակիցները ծածանել են եռագույն դրոշներ՝ վանկարկելով «Մենք բոլորս Արցախ ենք», «Ոչ մի թիզ հող չենք զիջի», «Ղարաբաղը Հայաստան է»:
Ցուցարարները նաև Արցախում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարի բռնի գործողությունների մասին տեղեկացնող թռուցիկներ են բաժանել: