կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 13:13
Աշխարհ

ՀՅԴ անդամները Հունաստանում ևս տապալել են ադրբեջանական քարոզչությունը

ՀՅԴ անդամները Հունաստանում ևս տապալել են ադրբեջանական քարոզչությունը

Փետրվարի 22-ին Հունաստանի ՀՅԴ Ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան անդամները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշներով և հունարեն պաստառներով, բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան առջև. տեղեկացնում է միության ֆեյսբուքյան էջը:

Բողոքի ցույցի նպատակն է եղել տապալել Ադրբեջանի ՝ այսպես ասած` Խոջալուի ցեղասպանության պնդումները: Այդ մասին Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ցուցադրած ֆիլմը տապալվել է. ՀՅԴ անդամները, մինչ միջոցառումը սկսելը, ժամանել էին այնտեղ և թուրք-ադրբեջանական ստերը մերկացնող թռուցիկներ բաժանել:

ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միությունը հայտնել է, որ նման ակցիայի նպատակն է եղել ցույց տալ Ադրբեջանի շարադրված ստերն ու զորակցել Լեռնային Ղարաբաղի արդար դատին:

«Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները դատապարտված են ձախողման, քանի որ իր առջև միշտ կանգնած է լինելու հայությունը՝ արդարությունն ու ճշմարտությունը բարձրաձայնելու նպատակով»,- հայտարարել է միությունը:

Հիշեցնենք, որ նույն օրը ՀՅԴ անդամները Շվեդիայում նույնպես տապալել էին նույն նպատակով կազմակերպված` ադրբեջանցիների ցույցը: