|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կառավարության նիստից հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ Արամի 30 շենքին: Լրագրողները հարցրեցին քանդված շենքը «Հին Երևան» ծրագրում վերականգնելու մասին, արդյո՞ք հնարավոր է այն վերականգնել:
«Արամի 30 շենքը հուշարձանների ցանկում չի եղել, բայց մենք ունենք դրա չափագրությունը, և ըստ այդ չափագրության` այն կվերականգնվի «Հին Երևան»-ի տարածքում: Քանի որ այն հուշարձան չէ, սակայն հանրության նման արձագանքի պարագայում ես ինքս առաջարկել եմ, որ այն տեղափոխվի ու վերականգնվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե էլ ի՞նչ «սառայներ» են քանդվելու առաջիկայում, նախարարը պատասխանեց. «Հարցն ինձ այդպես մի\' տվեք, տարբեր ճարտարապետներ կարող են տարբեր կարծիքներ արտահայտել, և ես ցանկություն չունեմ դա մեկնաբանելու»: Ապա հավելեց, որ անհեթեթ են խոսակցություններն այն մասին, թե հիմա էլ պատկերասրահի շենքն են քանդելու:
Ինչ վերաբերում է հրշեջների շենքին, նախարարի խոսքով` այն մի քանի անգամ վերակառուցման է ենթարկվել, առաջիկայում ևս մեկ անգամ վերակառուցման կենթարկվի, սակայն լինելու է պահանջ՝ պահպանել շենքի ճարտարապետությունը: