ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան - Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը:
Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի նախարարությունից և նշում, որ Այնթապ համայնքին հարող կամրջի շինարարներն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են բացել փակ երթևեկելի գոտին և աշխատանքները շարունակել` մյուս գոտին փակելով: Նրանք հավաստիացրել են, որ աշխատում են առավելագույն արագությամբ և խոստացել մայիսի 25-ին երթևեկությունը բացել, իսկ սեպտեմբերին՝ ավարտել ամբողջ շինարարությունը: