Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ծրագրում, որպես մշակութային առաջնահերթություն, ամրագրված է մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը, սակայն իրականում կառավարությունն իր մի շարք խոստումների կողքին չի պահպանել նաեւ սա, եւ որոշ հուշարձանների վերականգնումը կատարվել է ֆինանսական ու մշակութային մի շարք թերություններով, իսկ որոշ պատմամշակութային կառույցներ էլ, ինչպես Աբովյան, Երզնկյան, Բուզանդ, Արամ փողոցներում գտնվող 19-րդ դարի շենքերը, ապամոնտաժվել են եւ քանդվել: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում 29 հուշարձան է քանդվել` առանց լիազոր մարմնի համապատասխան մասնագիտական եզրակացության: «Կառավարության ուշադրության ներքո որեւէ լուծում կգտնի՞ «Հին Երեւան» թաղամասի կառուցումը, եւ ապամոնտաժված ճարտարապետական հուշարձաններն ինչ-որ տեղ կվերականգնվե՞ն, թե՞ այդ ծրագիրն առհասարակ կջնջվի մեր հիշողությունից»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այդ առնչությամբ բազմաթիվ հարցադրումներ են ստացել: «Ընդհանուր առմամբ, բոլոր պահպանական պարտավորագրերը 16 ապամոնտաժված հուշարձանների վերաբերյալ կնքված են եւ պահպանվում են: Եվ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումը կա, որ այդ թաղամասն, այնուամենայնիվ, լինելու է, եւ այդ հուշարձանները լինելու են այդ հատվածում»,- հավաստիացրեց նախարարը: