«Բանանց»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի Կիպրոսի չեմպիոնի հետ
Երևանի «Բանանց»-ը Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիա»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 18:30-ին:
«Օմոնիա»-ն Կիպրոսի 20-ակի չեմպիոն է, 14 անգամ նվաճել է երկրի գավաթը և 16 անգամ՝ Սուպերգավաթը:
«Բանանց»-ի մամուլի ծառայությունը իր յութուբյան ալիքում ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի հանդիպումը: