|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նիկոսիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Գարբերը դատապարտել է Թուրքիայի կողմից օկուպացված Կիրենիայում գտնվող հայկական պատմական Մակարավանք տաճարում տեղի ունեցած թուրքական միջոցառումը: Այս մասին դեսպանը գրել է Twitter-ում:
«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակար հայկական վանքի սխալ շահագործումը: Կրոնի ազատությունը հիմնարար արժեք է: Մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը`ապահովել, որ բոլոր աղոթատեղիները` օգտագործվող կամ չօգտագործվող, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից կամ պղծումից»,- գրել է դեսպանը:
Նշենք, որ անցյալ շաբաթ, առանց թույլտվության, թուրք երիտասարդները միջոցառում էին անցկացրել Կիպրոսի Մակարավանքի բակում: