կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 15:27
Սպորտ

«Ալաշկերտ»-ն Անթալիայում 4 ստուգողական հանդիպում կանցկացնի

«Ալաշկերտ»-ն Անթալիայում 4 ստուգողական հանդիպում կանցկացնի

Վերջնականապես հաստատվել է  «Ալաշկերտ»-ի անթալյան հավաքի ստուգողական խաղերի ցանկը: Այս օրերին Հայաստանի չեմպիոնը երևանյան մարզումներն անցկացնում է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ` ԿԱ ՊԵԿ մարզահամալիրի արհեստական խաղադաշտում: Դրանք կավարտվեն հունվարի 30-ին, և հաջորդ օրը մեր թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի

Անթալիայում չորս ստուգողական հանդիպում է նախատեսված: Փետրվարի 3-ին  թիմը կմրցակցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնո»-ի հետ: Լենինգրադի մարզի համանուն քաղաքը ներկայացնող այս թիմը շատ մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն, քանի որ, թեև 5 միավորով զիջում է առաջատար Մոսկվայի «Դինամո»-ին, բայց 7 միավորով գերազանցում է հետապնդող` Խաբարովսկի ԲՄԱ-ին:

Հաջորդ փորձամրցումն «Ալաշկերտ»-ը կանցկացնի դարձյալ ռուսաստանյան թիմի հետ: Այս անգամ մեր թիմի մրցակիցը կլինի Պրեմիեր Լիգայի հնաբնակներից մեկը՝ Սամարայի «Կռիլյա Սովետով»-ը: Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին:

«Ալաշկերտ»-ի հաջորդ երկու մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ատիրաու»-ն և «Ակժայիկ»-ն են: Այս հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, փետրվարի 9-ին և 12-ին:

Հաջորդ օրն «Ալաշկերտ»-ը կվերադառնա Երևան և 3 օրից կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: