Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի Հայաստանի լավագույն ըմբիշներից մեկը՝ 2014 թ աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 2012 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2009-2010 թթ Եվրոպայի չեմպիոն` 27-ամյա անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատվաբեր առաջարկ է ստացել Նյու Յորքի նշանավոր «Մեդիսոն Սքվեր Գարդեն» (Madison Square Garden՝ MSG) մարզապալատում այս տարվա դեկտեմբերի 21-ին մրցամարտ անցկացնելու ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկի՝ ԱՄՆ-ի օլիմպիական հույս հանդիսացող, երկրի եռակի չեմպիոն, NCAA՝ քոլեջների ազգային ատլետիկ ընկերակցության քառակի չեմպիոն` 23-ամյա Կայլ Դեյկի հետ: Վերջինս միակն է, ում 4 անգամ հաջողվել է դառնալ NCAA-ի չեմպիոն 4 տարբեր քաշային կարգերում: Նա 2012 թ. Լոնդոնի օլիմպիադա մեկնող թեկնածուների թվում է եղել, սակայն ԱՄՆ-ի առաջնությունում ի վերջո 3-րդ տեղն է գրավել, որի պատճառով էլ չի մեկնել Լոնդոն: Դեյկին այս տարի էլ վնասվածքի պատճառով չմասնակցեց սեպտեմբերին Տաշքենդում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Դեկտեմբերի 21-ին MSG- մարզապալատում տեղի են ունենալու քոլեջների ըմբշամարտի առաջնության հանդիպումներ, իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունն ու զարդն էլ լինելու հենց Ջուլֆալակյան–Դեյկ հանդիպումը: Բացառիկ այս մենամարտը կազմակերպվել է մարզական սննդի հայտնի Grapple ընկերության հովանավորությամբ: Մարզապալատ մուտք գործելու տոմսերն այդ երեկո արժենալու են 20-55 դոլար:
Աղբյուր՝ wretsling.am