|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` կառավարության նիստի ավարտից հետո, Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի զարգացման վրա:
«Բնականաբար, նման կոալիցիաները միշտ էլ դրական ազդեցություն են ունենում: Ես ողջունում եմ, որ ստեղծվում է նման կոալիցիա, շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում, որպեսզի մենք հետագայում կարողանանք լիարժեք համագործակցել: Միասնականությունը միշտ էլ բերում է դրական ազդեցության»,- ասաց նա:
Հարցին, թե միասնականությունը կարո՞ղ է պետության խնդիրները լուծել, Գրիգորյանը պատասխանեց, որ համագործակցությունը, միասնական ուժերով առաջնորդվելը շատ ավելի խելացի կերպով են լուծում հարցերը: