կարևոր
3514 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-09 14:10
Քաղաքական

Արցախում հաղթանակեց բանականությունը, միասնականությունը․ հիմա այլեւս գործի պահն է․ Գեղամ Մանուկյան

Արցախում հաղթանակեց բանականությունը, միասնականությունը․ հիմա այլեւս գործի պահն է․ Գեղամ Մանուկյան

Արցախն ընտրեց նախագահ։ Արցախում հաղթանակեց բանականությունը, միասնականությունը եւ այս պայթյունավտանգ, համառ պայքարի ընթացքում միասնական ու աներեր ճակատով հանդես գալու համառությունը։

Հիմա այլեւս գործի պահն է։ Դիմագրավել դժվարություններին, ինքնակազմակերպմամբ, հասարակական համերաշխությամբ, Արցախի Հանրապետությունում սոցիալական արդարության վերականգմամբ ու բոլորին օգնության հասնելու իշխանության պատասխանատվությամբ։

Հրամայական է վճռական խոսք ասող, ՈՐՈՇՈՒՄՆԵՐ կայացնող ու Արցախի Հանրապետության, արցախահայության ինքնորոշման իրավունքն անսակարկելի պաշտպանող ղեկավարության կայացումը։

Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին, պատասխանատու, դժվարագույն այս պայմաններում։ Հայությունն ակնկալում է Արցախում տեսնել իրական ղեկավար, որը զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնն այս վիճակից Արցախը դուրս բերելու համար, համագործակցաբար բոլոր առողջ ուժերի, իշխանության մյուս ճյուղերի հետ ձեռք-ձեռքի տված։

Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Առաջ Աստված։