կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 19:20
Աշխարհ

Եթե Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան կկորցնի միասնականությունը. ռուսաստանցի գեներալ

Եթե Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան կկորցնի միասնականությունը. ռուսաստանցի գեներալ

Եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան նույն ճակատագրին կարժանանա, ինչ Ուկրաինան, որը կորցրել է Դոնբասն ու Ղրիմը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյը՝ մեկնաբանելով փետրվարի 28-ին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները. տեղեկացնում է yerkir.am-ը՝ EADaily-ին հղումով:

«Ես, անշուշտ նկատի ունեմ քրդերին, որոնք վաղուց են երազում առանձնանալու մասին: Նրանց կհետևեն մյուս փոքրամասնությունները»,- ասել է գեներալը:

Ըստ նրա՝ Էրդողանն ու նրա շրջապատը բլեֆ են անում: «Նրանք ազդեցության որևէ լծակ չունեն, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացել են, և նրանց աջակցության վրա Անկարան հույս դնել չի կարող, իսկ Իրանի ու Ռուսաստանի դեմ Թուրքիան շանսեր չունի: Նեղուցների պահով էլ բլեֆ է: Նախ՝ Թուրքիային պարզապետ ձեռնտու չէ դրանք փակելը, և բանը նույնիսկ այն չէ, որ դա հակասում է միջազգային իրավունքին ու ՆԱՏՕ-ի շահերին, դա տնտեսական հարված կլինի Թուրքիային, որը սնվում է նավթի ու ցորենին տրանզիտով: Երկրորդ՝ Ռուսաստանը դրանից զգալի վնաս չի կրի. Միջերկրական ծով կմտնենք Ջիբրալթարով: Կամ՝ համաձայնագիր կկնքենք Իրանի հետ, որի տարածքով էլ կտեղափոխենք անհրաժեշտն ու կհասցնենք Սիրիա Սուեզի ջրանցքով: Առավել ևս, որ Իրանը շահագրգռված է, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվի, և հասկանում է, որ առանց Ռուսաստանի դա տեղի չի ունենա»,- նշել է Լիպովոյը՝ հավելելով, որ Էրդողանին հիմա հարկ է մտածել, թե ինչպես պահպանել Թուրքիայի միասնականությունը: