Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Milliyet թերթի լրագրող Սերդար Սարըդաղը խիստ քննադատել է այն թուրքերին, ովքեր Արաս Օզբիլիսի` «Բեշիքթաշ» տեղափոխությանը բացասական և վիրավորական արձագանք են տվել:
Նշելով, որ Արասի նման ֆուտբոլիստի՝ «Բեշիքթաշ» տեղափոխման կապակցությամբ ինքն անձամբ շատ է ուրախացել, Սերդարը շնորհակալություն է հայտնել «Բեշիքթաշ»-ի նախագահին Արասի տեղափոխման խնդրով երեք տարի զբաղվելու համար:
Նշելով, որ ֆուտբոլիստի հայրը Տիգրանակերտի հայերից է, իսկ նա ծնվել է Պոլսում, լրագրողն ասել է. «Լինելով հայ՝ բնական է, որ ընտրել է Հայաստանի հավաքականը: Նա կարող էր Թուրքայի հավաքականն ընտրել, բայց ընտրություն կատարելու իրավունքը նրանն է։ Ոչ ոք չի կարող այս հարցում նրան բան ասել։ Մի՞թե մենք չենք հպարտանում Մեսութ Օզլիով։ Ֆուտբոլը ազգությունից ավելի բարձր է»:
Անդրադառնալով նաև Արասի հասցեին հնչող քննադատություններին՝ լրագրողը հարց է ուղղել. «Արասը հայ է, ինչ-որ մեկն առարկություն ունի՞: Ես էլ թուրք լրագրող եմ: Ի՞նչ իմաստ ունի ֆուտբոլում ազգության մասին նմանատիպ ամոթալի բաներ ասելը»: