|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է Ոստիկանության ակադեմիայի նախկին անդամ և Taraf պարբերականի նախկին լրագրող Օնդեր Այթաչը:
Ըստ T24-ի՝ Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած` ԱԳ նախարար Դավութօղլուի ձայնագրության մասին նա խոսել էր Samanyolu Haber-ում և հայտնել, որ Սիրիայում թուրքական հող համարվող` Սուլեյման Շահի դամբարանի վրա հարձակում է տեղի ունենալու:
Պարզ չէ՝ սա դիտավորյալ քա՞յլ է Թուրքիայի կողմից՝ ցույց տալու, որ Սիրիայի հարցով ցանկացած անպատասխանատու հայտարարություն պատժի կարժանանա, թե՝ ոչ, սակայն տրամաբանական չէ նաև այն, որ մի լրագրող կարող է նման պատասխանատու հայտարարություն անել՝ առանց հիմնավորումների:
Նշենք, որ երեկ համացանցում տեղադրված ձայնագրության մեջ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը պնդում է, որ ինքը նույնիսկ 4 մարդ կարող է ուղարկել Սիրիա, որոնք այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածքի ուղղությամբ, ինչը պատճառ կհանդիսանա Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար: