Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու էր եկել Today's Zaman թուրքական լրատվամիջոցի ֆոտոլրագրող Սելահաթին Սեւին:
Yerkir.am-ը նրան մի քանի հարց ուղղեց Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների, համաժողովի վերաբերյալ:
Նա նախ նշեց, որ առաջին անգամը չէ, որ գալիս է Հայաստան: «Հատկապես 100-րդ տարելիցի համար չեմ եկել, սրանից 15 օր առաջ էլ էի եկել Հայաստան»,- ասաց Սեւին՝ խուսափելով հարցերին ուղիղ պատասխանելուց: Ըստ նրա` լրագրողների առաքելությունը ոչ թե ճիշտ ու սխալ կողմեր գտնելն է, այլ հակառակ կողմի հասարակությանը ճիշտ փոխանցել այն, ինչ մարդիկ ասում են:
Հարցին, թե ի՞նչ է մտածում, ուրեմն, թուրքական հասարակությունը, լրագրողը կրկին խուսափեց ուղիղ պատասխանել` ասելով, որ գալիս է մի երկրից, որտեղ կա 80 միլիոն բնակչություն, և որ հասարակության շերտերը շատ են ու տարբեր կերպ են մտածում:
«Դժվար կլինի ասել, թե ինչ է մտածում Թուրքիայի բազմաշերտ հասարակությունը, բայց ես այստեղ եմ, որ հասկանամ՝ ինչ է մտածում հայ հասարակությունը»,- ասաց թուրք լրագրողը:
Փորձեցինք ճշտել` ի՞նչ է մտածում անձամբ ինքը` որպես քաղաքացի: Թուրք լրագրողը պատասխանեց, թե իր անձնական տեսակետը չի կարող հայտնել, որովհետև ինքը Հայաստանում է` որպես լրագրող, և իր պատասխաններն ամեն դեպքում լինելու են «դիվանագիտական» պատասխաններ` հաշվի առնելով, որ ինքը ներկայացնում է իշխանական լրատվամիջոց:
Հետաքրքրվեցինք` արդյոք՞ որևէ ասելիք չունի: Թուրք լրագրողը պատասխանեց. «Միակ բանը որ կարող եմ ասել, ոչ թե իմ տեսակետը հնչեցնել, եթե ուզում եք որևէ բան իմանալ, ինքներդ եկեք Թուրքիա և կհասկանաք, թե ինչ են այնտեղ մտածում»: