Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ առարկություն չունի այն առումով, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հրայր Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, և եթե որոշել է ներկա չգտնվել, այդ առումով որևէ առարկություն լինել չի կարող»,-ասաց Մակունցը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թովմասյանի կարծիքով՝ գործընթացն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն, Մակունցն ասաց. «Թովմասյանը երեկ իր հարցազրույցում նշել էր, թե քանի որ ընթացակարգն իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որևէ հայտարարություններ անելուց, և այնուհետև չգիտես ինչու, դա տեղափոխվում է քաղաքական դաշտ»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության: Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում: ԼՀԿ-ն հայտնել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: