|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով` արձանագրության նպատակն է կանխել և վերացնել հրազենի մասերի, բաղադրիչների և ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը, բնականաբար, անհրաժեշտություն կա, որ Հայաստանը նույնպես միանա այդ փաստաթղթին: Սակայն Հայաստանն արձանագրությունն ընդունում է դրան կցվող առարկությամբ:
«Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է ԼՂ հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով: Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը կորցրել է ԼՂ-ի որոշ տարածքներ»,- ասված է արձանագրությանը կից առարկության մեջ: