|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Թուրքական Akit հեռուստաընկերության թղթակից Մեհմեթ Օզմենը Ուլուջանլար բանտում գտնվող կախաղանի մոտ հայտարարել է, որ, բացի Աբդուլլահ Օջալանից և Ֆեթուլահ Գյուլենից, թուրք ժողովուրդը պահանջում է նաև քեմալական Հանրապետական-Ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի մահապատիժը. հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը սպասում է ոչ միայն ՔԱԿ-ի առաջնորդի և գյուլենականների ղեկավարի մահապատժին, այլև հույս ունի, որ կախաղան կհանվի նաև Քեմալ Քըլըչդարօղլուն: Ցավոք, 2004 թ.-ին մահապատիժը վերացվել է, քանի որ այս հողը դավաճանող ցանկացած անձ պետք է ահա այս կախաղանից կախվի»,- ասել է Օզմենը: