կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 10:14
Հասարակություն

Արգելափակվել են ձյան մեջ

Արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 29-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերեկ «ВАЗ-2106» մակնիշի 34 TQ 234 պ/հ և «Ford Transit» մակնիշի 34MD616 պ/հ ավտոմեքենաները (6 ուղևոր):

***

Հունվարի 29-ին, ժամը 03.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հրապարակի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան սահել է դեպի հարակից ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 525» մակնիշի 34 AF 758 պ/հ ավտոմեքենան: 
 

***

Հունվարի 29-ին, ժամը 02.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 PC 454 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան (3 ուղևոր): 

***

Հունվարի 29-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2107» մակնիշի 12 SO 758 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.  և 3 ուղևոր):