կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-10 13:55
Հասարակություն

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ

Հունվարի 10-ին, ժամը 03.09-ին ահազագ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Կ. Ե.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 14 US 115 պետհամարանիշի ավտոմեքենան (1 ուղևոր): 

***

Հունվարի 10-ին, ժամը 20.50-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ՈւԱԶ մակնիշի 11 UU 378 պետհամարանիշի ավտոմեքենաի վարորդ Կ. Հ.-ին և 4 ուղևորներին դուրս են բերել և տեղափոխել անվտանգ տարածք: