կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-09 11:05
Հասարակություն

Ջերմուկում մի քանի մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ

Ջերմուկում մի քանի մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ
Հունվարի 9-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Ջերմուկ Գրուպ»  ՓԲԸ-ի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ի «Օպել» մակնիշի 34 RZ 143 պետհամարանիշի ավտոմեքենան: