Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Փետրվարի 6-ին, ժամը 05.24-ին ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհին՝ խաչմերուկի մոտակայքում, «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ВАЗ-21010» մակնիշի 34 SR 167 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):
***
Փետրվարի 6-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հայոց Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mazda Atenza Sport» մակնիշի 95 AC 095 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան (1 ուղևոր):