կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 09:24
Հասարակություն

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 19-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZS 081 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ-525» մակնիշի 20 OL 434 պետհամարանիշով ավտոմեքենան: