կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 22:59
Հասարակություն

Արագածոտնում շուրջ 100 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Արագածոտնում շուրջ 100 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Փետրվարի 4-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա (մոտ 300) ուղևոր, իսկ «Ապարան ՃՇՇՁ» ԲԲԸ աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ: 

Փետրվարի 4-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ձյան մեջ արգելափակվել են «Տոյոտա» մակնիշի 70 AR 808 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.) «Վոլկս Վագեն» մակնիշի 88 OS 300 պետհամարանիշի «Շկոդա» մակնիշի 263 US 21 պետհամարանիշի «ԳԱԶել» մակնիշիր 34 ZT 559 պետհամարանիշի «Ֆորդ» մակնիշի 574 OR 61 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները Դիլիջան և Սևան ՃՇՇ-ը աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և 8 ուղևորի: 

***

Փետրվարի 4-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Սպորտ բազամարզահամալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 70 ՍՍ 404 պետհամարանիշով ավտոմեքենան: