Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 5-ին, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Միդեյի դար» կոչվող տարածքում էլ. ցանցի կայանում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ձնաբքի պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.05-ին վթարավերականգնողական աշխատանքները ավարտվել են:
Հրշեջ-փրկարարները Ազատություն փողոցից դուրս են բերել «Գազ-3110» մակնիշի 19 LՕ 431 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.):
***
Հունվարի 5-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Դ. Կ.-ին պատկանող «Սուզուկի» մակնիշի 01 VA 500 պետհամարանիշով ավտոմեքենան և Ա. Ջ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 33 SD 686 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 5-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին փողոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 17 OU 154 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 5-ին, ժամը 14.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտակայքում ձյան շերտում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ:
Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E-220» մակնիշի 15 VD 005 (վարորդ՝ Ա. Մ.) և «Ford Transit» մակնիշի 22 LU 205 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները (5 ուղևոր):
***
Հունվարի 5-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հունվարի 5-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2103 մակնիշի 34 DF 814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.):
***
Հունվարի 5-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ս. Գրիգորյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Ա.-ին պատկանող «Միթսուբիշի» մակնիշի 15 TR 555 և Ա. Խ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 15 SV 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Հունվարի 5-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 19 OU 350 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տուժածներ չկան. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 2 ուղևոր) դուրս են բերել երթևեկելի հատված:
***
Հունվարի 5-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ - փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 35 PU 613 (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել), «Վոլցվագեն Պասատ» մակնիշի 20 SL 377 (վարորդ՝ Կ. Ղ.), «Նիսան Տիդա» մակնիշի 06 LU 118 պետհամարանիշներով (վարորդ՝ Մ. Ա.) ավտոմեքենաները: