կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 11:52
Հասարակություն

Սոթք-Քարվաճառ ճանապարհին մեքենաներն արգելափակվել էին ձյան մեջ

Սոթք-Քարվաճառ ճանապարհին մեքենաներն արգելափակվել էին ձյան մեջ
Դեկտեմբերի 24-ին 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 SN 463 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 ST 502 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենաները: