կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 14:15
Տարածաշրջան

Պոլսահայ լրագրողի կարծիքով` ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է

Պոլսահայ լրագրողի կարծիքով` ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 26-ին կայացավ Հայաստանին և Արցախին առնչվող 2 զեկույցների քվեարկությունը: Դրանք են՝ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները: Քվեարկության արդյունքում առաջին բանաձևը մերժվեց, երկրորդը հաստատվեց:

Ըստ Ermenihaber-ի՝ պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը թուրքական ընդդիմադիր T24.com.tr լրատվակայքում տեղ գտած ծավալուն հոդվածով անդրադարձել է այդ բանաձևերի նշանակությանն ու որոշ մանրամասների:

Հոդվածն սկսվում է այն փաստի հիշեցմամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման համար 1992թ. ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետևաբար, ջրային ռեսուրսների բաշխման հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ի օրակարգ տեղափոխելու անհրաժեշտությունն ուղղակի չկար:

Հերմոն Արաքսը նշում է, որ երկու բանաձևերից մեկի ընդունում, իսկ մյուսի մերժումը թե\' միջազգային մամուլում, թե\' հակամարտող կողմերի լրատվամիջոցներում միանշանակ չի ընդունվել` կա\'մ միայն դրական, կա\'մ միայն բացասական մեկնաբանությունների առիթ է դարձել: Մինչդեռ սա և\' դրական, և\' բացասական կողմեր ունեցող մեկ երևույթ է, և պետք է դա դիտարկել իր ամբողջության մեջ:

«Ոմանք ասում են՝ ուռա, բաժակը կիսով չափ լիքն է, ոմանք էլ թե՝ կեցցենք, կարողացանք բաժակը կիսով չափ դատարկ թողնել»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ այս միակողմանի մեկնաբանություններն իրականում մակերեսային և խաբուսիկ են:

Ռոբերտ  Ուոլթերի՝ արտաքուստ առավել քաղաքականացված և, ենթադրաբար, ընդունվելու դեպքում Հայաստանի համար առավել վտանգավոր հետևանքներով հարուստ բանաձևի մերժումը, թվում է, հայկական կողմի համար բավական շահավետ էր: Հետևաբար, կարելի է նույնիսկ աչք փակել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը նկատողություն ստացավ կապված ջրաբաշխման խնդրի հետ, ինչն ավելի շատ սոցիալական բնույթ կրող խնդիր է: Մինչդեռ, ըստ հեղինակի դիտարկման, բանաձևերի վերնագրերը խաբուսիկ են և լիովին չեն արտացոլում դրանց տակ ներկայացվող տեքստերի բովանդակությունը:

«Առաջին բանաձևի ենթատեքստում, որին, ի դեպ, Հայաստանը վերաբերվում է սոսկ որպես «ջրի խնդիր», իրականում կան մերժված բանաձևի բոլոր անցանկալի ձևակերպումները և նույնիսկ շատ ավելի խիստ արտահայտված»,- ամփոփում է հոդվածի հեղինակը: