կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 14:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևը ԵԽԽՎ-ն ընդունել է «լվացքատան» սկանդալի բացահայտման արդյունքում․ ԵԽԽՎ ՀՀ պատվիրակություն

Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձևը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ընդունել է երկար տարիների աշխատանքից հետո՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նախորդը 2013 թ-ին էր, երբ տապալվեց Շտրասսերի նախագիծը․ «Դա խայտառակ ներկայացում էր Ստրասբուրգի պատլամենտում։ Դրանից հետո բացվեցին Ադրբեջանի լվացքատան և խավիարային դիվանագիտության մետաստազները և հիմա քրեական գործ է հարուցված ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, ով Ադրբեջանի իշխանություններից ստացել էր 2,3 միլիոն եվրո այդ նույն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին նախագիծը տապալելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հայկական պատվիրակությունը, նրա խոսքով, իր լուման ունեցել է կոռուպցիոն այս սխեման բացահայտելու հարցում՝ վկայեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հնաբնակ Նաիրա Զոհրաբյանը։

«Ակնհայտ էր, որ Ադրբեջանը այլևս իր նախկին գործիքներով չի կարողանում աշխատել գոնե ԵԽԽՎ-ում և պատվիրակության ղեկավարի հիստերիկ պահվածքը այս՝ վերջին նախագծի քննարկման ժամանակ դրա վկայությունն էր։ Զեկուցողը նաև նշեց, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով վիճակը շարունակում է  ուղղակի աղետալի մնալ»,-ասաց նա։

ՀՀ պատվիրակությունը նաև գրավոր հայտարարության նախագիծ է ներկայացրել՝ կապված Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հետ, բավարար ստորագրություններ հավաքվել են և այդ գրավոր հայտարարությունը հրապարակված է ԵԽԽՎ կայքում։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նոր անդամները ներգրավվել են մի շարք հանձնաժողովներում․ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԽԽՎ ամենամեծ խմբերից մեկի փոխնախագահ, Էդմոն Մարուքյանը՝ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, ինչպես նաև Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, իսկ Սոս Ավետիսյանը՝ Լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․