|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 1-ի գործի վերջնական քննությունը կպարզի ճշմարտությունը, մեղավորները կկրեն պատիժը` համոզված է «GALLUP International association»-ի կողմից 1106 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների 64.8 տոկոսը:
«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներին ուղղված հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա մարտի 1-ի դեպքերի հետ կապված գործը, հարցվածների 24.7 տոկոսը պատասխանել է, որ մեղավորները կկարողանան խուսափել պատժից:
Մեկ այլ հարցի` Մարտի 1-ի գործով ովքե՞ր պետք է հարցաքննությունների կանչվեն, հարցվածների 86.3 տոկոսը պնդել է, որ պետք է նախկին իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ու նրանց թիմի ներկայացուցիչներին նախ հարցաքննել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին և այլ ընդդիմադիր գործիչների հարցաքննության կանչելուն միտված է քաղաքացիների 52.4 տոկոսը: