կարևոր
4000 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 14:53
Հասարակություն

Բըրբէնքի Հայ Դատի Յանխնախումբը ողջունում է քաղ. խորհուրդի Արցախի շրջափակումն ու հակահայ թռուցիկները դատապարտող բանաձեւը

Բըրբէնքի Հայ Դատի Յանխնախումբը ողջունում է քաղ. խորհուրդի Արցախի շրջափակումն ու հակահայ թռուցիկները դատապարտող բանաձեւը

Փետրուարի 19, 2023 – Բրբէնք -Կալիֆորնիա

Բըրբէնքի Հայ Դատի Յանխնախումբը ողջունում է Բըրբենքի քաղաքային խորհուրդին Արցախի շրջափակումն ու ամերիկահայ համայնքի նկատմամբ ատելութիւն տարածող թռուցիկները դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Երեքշաբթի՝ փետրուարի 14-ին, Բըրբենքի քաղաքային խորհրդի նիստին ներկայ գտնուեցին Բըրբէնքի Հայ Դատի Յանխնախմբի ատենապետ Սարգիս Սիմոնեանը եւ Բըրբենքի Աղբալեան Կոմիտէի ատենապետ Անդրանիկ Չարշաֆճեանը և իրենց ելոյթներով բարձր գնահատեցին քաղաքային խորհուրդի Արցախի շրջափակումը եւ Բեւերլի Հիլզում տարաղուած ատելութեան թռուցիկը դատապարտող բանաձեւի ընդունման համար։ Բանաձեւը մշակուել է որպէս Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Բրբէնքի մասնաճիւղի և Բրբէնքի Հայկական Ասսոսացիայի կողմից տրամադրուած նախագծերի համադրութիւն եւ ներառում է հետեւեալ կէտէրը (բանաձեւի բնագրի ամբողջական տեքստը կցուած է).

Առաջին՝ 2022 թուականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակուել է Լաչին/Բերձոր միջանցքի Արցախի միակ փրկարար օղակը դէպի Հայաստան եւ աշխարհ։ Ադրբեջանը շրունակաբար ոտնահարում է մարդու իրաւունքները, այդ թւում՝ ձմեռային դաժան ջերմաստիճանի պայմաններում օրերով Արցախի բնակչութեան ջեռուցման համար օգտագործուող գազի անջատումով:

1. Քաղաքային խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչին/Բերձոր միջանցքի ապօրինի շրջափակումը եւ պահանջում անյապաղ վերացնել շրջափակումը եւ զորակցում է Բըրբենքի հայկական ժառանգութեամբ հազարաւոր բնակիչների հետ, որոնց ընտանիքները, ընկերներն ու սիրելինէրը կարող են ազդուել բռնութեան հետեւանքով Արցախում:

2. Քաղաքային խորհուրդը դատապարտում է օրէնքի գերակայութեան, ժողովրդաւարութեան եւ մարդու իրաւունքների նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը:

3. Քաղաքային խորհուրդը կոչ է անում Միացեալ Նահանգների Պետդէպարտամենտին դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին:

Երկրորդ՝ 2023 թուականի յունուարի 28-ին տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ, երբ Բեւերլի Հիլզի համայնքի անդամները հակահայկական թռուցիկներ գտան՝ փակցուած քաղաքում եւ շրջակայքում՝ Հայ Երիտասարդական Դաշնակցութեան կազմակերպած երթից առաջ՝ որը կատարւում էր ի բողոք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման:Թռուցիկները պաշտպանում էր ջնջել հայերին աշխարհից:

1. Քաղաքային խորհուրդը երախտագիտութիւն է յայտնում Միացեալ Նահանգների հայկական ժառանգութեան միլիոնաւոր բնակիչներին, ովքեր նշանակալի դեր են խաղացել մեր թաղամասէրի զարգացման եւ ժամանակակից հասարակութեան բարելաւման գործում:

2. Քաղաքային խորհուրդը նշում է իր համայնքի հարուստ բազմազանութիւնը եւ ճանաչում հայկական ժառանգութեան հազարաւոր գործընկերներին, աշխատակիցներին, հարեւաններին եւ ընտանիքներին:

3. Քաղաքային խորհուրդը զօրակցում է է իր ամերիկահայ համայնքի եւ նրանց ընտանիքների ու հարազատների հետ Հայաստանում եւ Արցախում:

###

Ամերիկայի Հայ դատի յանձնախմբi Բրբենքի մասնաճիւղը առաջ է տանում շրջանի հայ համայնքի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական իրաւունքները եւ նպաստում է նրա քաղաքացիական մասնակցութեան բարձրացմանը քաղաքացիական եւ հանրային քաղաքականութեան մակարդակներում: