|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արդեն հայտնել ենք, որ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշումը:
Այս թեմայի առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ նման որոշման ընդունումը կապված է մենեջմենթի փոփոխության հետ: «Ասեմ, որ ես դա կապում եմ էս ընդհանուր էներգետիկ լարվածությունների հետ»,- ասաց նա:
Մեր հարցին, թե կառավարությունն ինչո՞ւ հենց հիմա այդպիսի որոշում ընդունեց, Մելքումյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կամաց-կամաց քայլերով են գնում դրան: Ես ավելի շատ դա կապում եմ նրա հետ, որ էլեկտրական ցանցերում մենեջմենթը փոխվեց, սեփականատեր փոխվեց, բնականաբար, դա էլ է ազդում, բայց նաև կառավարությունն է ուզում կարգուկանոն տեսնել և հասկանալ` ռեալ ինչքա՞ն է սպառվում: Դա շատ կարևոր է»: