Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանն այս տարվա ինը ամիսների ընթացքում բացառություն է կազմում` սպառողական զամբյուղի գները հաշվի առնելով, քանի որ ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, իսկ Հայաստանում` 2 տոկոս գնանկում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ, օրինակ, Ուկրաինայում արձանագրվել է ամենաբարձր գնաճը` 41,4 տոկոս, իսկ ՌԴ-ում` 10,4:
Մարտիրոսյանը նշեց նաև, որ եթե համեմատենք այս տարվա հոկտեմբերի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակհատվածի հետ, ապա Հայաստանում մի շարք ապրանքների գները նույնպես թանկացել են:
«Թանկացել է, օրինակ, հացամթերքը /5,2 տոկոսով/, իսկ սուրճը, թեյն ու կակաոն` 14, 2 տոկոսով: Բարձրացել է նաև հրուշակեղենի /14 տոկոս/ և ոչ ոգելից խմիչների գինը /6 տոկոսով/: Փոխարենը իջել է շաքարավազինը գինը` 2 տոկոսով»,- հայտնեց նա: