Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարված օպտիմալացումն ու կառուցվածքային փոփոխությունները վերաբերեն նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը, և հնարավո՞ր է, որ նախարարը տարիքի պատճառով ապագայում չպաշտոնավարի, ասաց. «Այդ բոլոր խոսակցությունները պատի տակի բամբասանքներ են: Ինձ համար անսպասելի` թերթերը նշել էին, թե իմ 70 տարին է լրանում, բայց 70 տարին իմ մոտ առաջին անգամ է լինում, և դա բավական հետաքրքիր տարիք է, ես արդեն համոզված եմ դրանում: Եվ հետո` քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն: Եվ վերջապես` ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, առավել ևս` քաղաքական պաշտոնները»:
Լրագրողները հարցրեցին` իսկ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ չե՞ն սպասվում, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ես ոչինչ չգիտեմ, հարցրեք դիմացի շենքից»: