Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի քանի օր պետք է սպասել` այդ լուրերը վերջնականապես հստակեցնելու համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցին:
«Չեմ կարծում, որ առնվազն մեր մասով /ՀՅԴ-խմբ./ կարող է փոփոխություն լինել, մանավանդ, որ կոալիցիոն համաձայնագրով և նախատեսված ծրագրով ունենք բավական մեծ անելիքներ»,- ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության հարցին` Մինասյանը նշեց, որ, իր կարծիքով, ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդը ստանձնում է պատասխանատվություն:
Դիտարկմանը` հաղթած ուժի առաջնորդը հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, արձագանքեց, որ այդ հարցի պատասխանը Սերժ Սարգսյանն արդեն տվել է:
Դիտարկմանը` մամուլում հրապարակումներ են պարբերաբար եղել, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ նա ինքը նախարար, Մինասյանը պատասխանեց. «Պետք է սպասել նոր կառավարության վերջնական պատկերին: Ես աշխատել եմ կառավարությունում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած երկրի պատասխանատվության ներքո: Համարում եմ, որ ամենաարդյունավետ աշխատանք կարող է իրականացվել»:
Հարցին`Կարեն Կարապետյանը չի՞ կարող ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց, որ գոյություն ունի շատ հստակ ընթացակարգ` ցանկացած երկրում գուցե արժանավորները լինեն շատ, բայց կուսակցության քաղաքական առաջնորդը մեկն է: «Հիմա երկրում կա հաղթած ուժի առաջնորդ, եւ համարում եմ, որ քաղաքական առաջնորդը պետք է ստանձնի թիվ մեկ պատասխանատվությունը»,- հավելեց Մինասյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ԺՊ, դաշնակցական Դավիթ Լոքյանն էլ նշեց, որ պատրաստ է շարունակել իր աշխատանքը` որպես նախարար, բայց ավելացրեց, որ դեռ հարցը քննարկված չէ, և չգիտի` կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ: