Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոլիվուդյան դերասանուհիները չեն կարողանում անտարբեր անցնել երիտասարդ տղամարդկանց կողքով: Սակայն մի՞թե կարելի է նրանց մեղադրել:
Մադոննա եւ Գայ Ռիչի
Մադոննայի կողմից նման քայլ տեսնելը, թերեւս, զարմանալի կամ նորություն չէ: Իրենից 10 տարի փոքր Գայ Ռիչիի հետ Մադոննան ամուսնացել էր 2000 թվականի դեկտեմբերի 22-ին եւ ամուսնալուծվել 2008 թվականին:
Ներկայումս 53-ամյա դերասանուհին եւ երգչուհին հանդիպում է 24-ամյա մի պարողի հետ:
Մըրայա Քերի եւ Նիկ Քանոն
Հռչակավոր երգչուհի Մըրայա Քերին զարմացրեց բոլորին, երբ ամուսնացավ Նիկ Քանոնի հետ 2008 թվականին: Այդ ժամանակ երգչուհին 38 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 27: Այս տարվա ապրիլի 30-ին նրանք զույգ երեխաներ ունեցան եւ անվանեցին Մորոքան ու Մոնրո:
Քորթնի Քոքս եւ Դեյվիդ Արքեթ
Զույգը ամուսնացել է 1999 թվականին: Քորթնին իր ամուսնուց 7 տարով մեծ է: 2004 թվականի հունիսի 13-ին զույգը դուստր ունեցավ եւ անվանեց Կոկո Ռայլի Արքեթ: Իսկ 2010 թվականի հոկտեմբերի 11-ին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին:
Շեր եւ երիտասարդ տղաներ
Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը շատ է սիրում երիտասարդ տղաներին: Երբ նա 36 տարեկան էր, սկսեց հանդիպել 23-ամյա Վան Կիլմերի հետ: Վանից հետո Շերը հանդիպել է հոլիվուդյան դերասան, 16 տարով երիտասարդ Թոմ Քրուզի, ապա` Ռոբ Քամիլետիի հետ: 40 տարեկանում Շերը սկսեց հանդիպել 22-ամյա մի իտալացու հետ: Այժմ Շերը 65 տարեկան է եւ դեռ շարունակում է սրտեր այրել:
Դեմի Մուր եւ Աշտոն Քաթչեր
Դեմի Մուրի եւ Աշտոն Քաթչերի միջեւ տարբերությունը 15 տարի է: Նրանք ամուսնացան 2005 թվականին` 2 տարի հանդիպելուց հետո: