|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատրաստ չէ հրապարակավ ներկայացնել իր կարծիքը ՀՀ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի կողմից մատնանշված հատկություններին, որոնք պետք է բնորոշ լինեն ապագա նախագահին` լինի անկողմնակալ, երբեք զբաղված չլինի քաղաքականությամբ և կուսակցության անդամ չլինի, նա ասաց, որ նախագահի թեկնածուները մեր երկրում շատ չեն:
Հարցին էլ` իր հետ քննարկվե՞լ է ապագա պաշտոնավարության հարցը, Հարությունյանը պատասխանեց. «Որևէ երաշխիք որևէ մեկի համար չկա»։