Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկական մահացության ցուցանիշը (ՄՄՑ) բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը և հաշվարկվում 1000 կենդանածնի հաշվով: Մինչև 2012թ. Հայաստանը բնորոշվել է մանկական մահացության(ՄՄ) միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), իսկ 2013-ից հետո գրանցվել է ցուցանիշի 10 տոկոս նիշից ցածր մակարդակ (2013թ.` 9,7, 2014թ.` 8,7 տոկոս), ինչը, ըստ նույն դասակարգման Հայաստանին դասում է ՄՄ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում: Հայաստանի ՄՄ ցուցանիշը զգալի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ (զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հետո), սակայն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը:
Կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում ՄՄՑ կրճատվել է 53 տոկոսով: Ասվածը ներկայացված է նաև տարածաշրջանում երեխաների մահացության միտումների վերաբերյալ ԱՀԿ եվրոպական գրասենյակի 2014թ. զեկույցում, համաձայն որի, 1990-2014թթ. ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մահացության հաշվարկային ցուցանիշը Հայաստանում կրճատվել է ավելի քան 2/3-ով:
Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100 000 կենդանածնի նկատմամբ: Կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ (1999-2001թթ.` 40.3/100000, 2011-2013թթ.` 18,8/100000):
Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի (29,0) համեմատությամբ, սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը(5,0): 2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21 տոկոսով:
Ըստ ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալների, 2015թ. ընթացքում, հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն թիվը` 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ)