Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել եւ ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում: Ուսումնասիրությունը եղել է այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ եւ ընդգրկել է արտադրության, ներկրման եւ իրացման ողջ շղթան: Եւ այսպես, արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարեւոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը:
Մի էական հանգամանք եւս, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժիները եւ ուժեղացել է մրցակցությունը: 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության եւ իրացման ծավալները կազմել է 468 հազ տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ընկերությունները: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման եւ տեղական արտադրության ծավալները կազմել եմ 198 հազ տոննա: Այս շուկայում , ի թիվս «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են եւս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:
Հինգ անգամ ավելացել է ցորենի եւ ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը:
Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ:
Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին ալյուրի ներմուծումներ իրականացրել են 23 տնտեսվարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում եւս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին:
Ցորենի եւ ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման Արդյունքում 2012 թվականից ի վեր: Մասնավորապես եթե 2012 թվականի վերջին եւ 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով: