Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների սպանության գործով արտագնա նիստը քննող դատավոր Հարություն Մովսեսյանը քիչ առաջ մերժեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների՝ այս գործով դատական նիստերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ դատաքննության վայրը փոխելու համար հիմքեր չկան:
Այս կապակցությամբ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը ժամանակ խնդրեց դատարանից՝ մեղադրող դատախազին և դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար: Դատավորի մեկ այլ որոշմամբ՝ Պերմյակովը դատական նիստերի ընթացքում առանց ձեռնաշղթաների կմնա:
Այսպիսով նիստը կրկին ընդմիջվեց կես ժամով: