|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մասով գործը։
Ինչպես Գյումրիից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, դատական նիստը նախագահում է ռուսական ռազմական դատարանի դատավոր Ալեքսանդր Շելդյաևը: Պերմյակովի շահերը պաշտպանում է փաստաբան Դանիելյանը: Դատական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով վկա, Պերմյակովի ծառայակից Խաչատրյանը արձակուրդում է և որոշում կայացվեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:
Քիչ առաջ մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Վալերի Պերմյակովը հայտարարեց , որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչում: Նրա պաշտպանն էլ հայտնեց, որ Պերմյակովը հրաժարվում է ցուցմունք տալ և մեղադրողի հարցերին պատասխանել: