|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ռուսական Московский комсомолец-ի հետ զրույցում Գյումրիի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերները որոշ մանրամասներ են պատմել նրա մասին:
Այսպես՝ պարբերականին հայտնի է դարձել, որ Պերմյակովը Չիտա քաղաքից է և ավելի վաղ փախուստի ևս մեկ փորձ է կատարել, քանի որ չի ցանկացել ծառայել: Փախուստի առաջին փորձից հետո նա հիվանդանոց է ընկել, սակայն զղջացել է ու գրել, որ իրեն «դուրս չգրեն»:
Ըստ ծառայակիցների՝ Պերմյակովն, ընդհանուր առմամբ, ադեկվատ, շփվող տղա է, և չեն հավատում, որ նա կարող էր նման քայլի գնացած լինել:
Ի դեպ, մինչև զորակոչվելը Պերմյակովն իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել: Նրա եղբայրն ազատազրկված է եղել սպանության համար: