Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
AP -ը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին լուսանկարը դատարանի դահլիճում:
Նախկին նախագահը Մանհեթենի դատարան է ժամանել ավելի քան մեկ ժամ առաջ այս պահը մնում է այնտեղ: Այս ամբողջ ընթացքում Թրամփը պաշտոնապես մնում է կալանքի տակ։
Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին անցյալ շաբաթ քվեարկել է Նյու Յորքի ատենակալների Մեծ ժյուրին: CNN-ի տվյալներով՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է Թրամփին մեղադրանքներ ներկայացնել գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագներով։
Ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է։ 2018-ի հունվարին Wall Street Journal թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ 2006-ին Թրամփը հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, իսկ 2016-ի նախագահական ընտրություններից անմիջապես առաջ նրան 130 հազար դոլար է վճարել լռության համար:
Ինքը՝ նախկին նախագահը, հերքել է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից ցանկացած անօրինական գործողություն։ Նա հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է՝ կապված 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ։