Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով արտագնա երկրորդ դատական նիստը։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Հելսինկյան քաղաքացիական ասոցացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատարանին միջնորդեց դատական նիստերն անցկացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ոչ թե արտագնա դատական նիստով՝ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Ռազմաբազայի տարաքը փակ տարածք է և ՀՀ քաղաքացին այստեղ չի կարողանում օգտվել իր իրավունքներից, բայցի այդ ռազմաբազայում հեշտությամբ հնարավոր է ճնշումներ գործադրել այնտեղ պահվող ամբաստանյալի նկատմամբ: ՀՀ-ում տեղակայցված 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող մեկուսարան մուտք գործելու իրավունք չունեն անգամ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Դատական նիստերն արտագնա անցկացնելու որոշումն ավելի է խորացնում այն հիմնավոր կասկածները, որ 102-րդ ռազմաբազայում տեղակայված դատարանում դատաքննություն իրականացնելը նպաստում է ոչ արդյունավետ քննության իրականացմանը, քանի որ ամբաստանյալ Պերմյակովը կաշանդված կլինի իրականությանը համապատասպանող ցուցմունք տալ»,-հայտարարեց Սաքունցը: Վերջինս միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայտնի չէ անգամ, ու՞մ հետ է խորհրդակցում դատավորը որոշում կայացնելիս, խորհրդակցական սենյակ կա, թե՝ ոչ:
Բացի այդ, ըստ նրա՝ նախորդ դատական նիստը ցույց է տվել, որ իրենք չեն կարողանում տեսնել Պերմյակովի դեմքը, միմիկան, ինչն էական նշանակություն ունի: Սաքունցի խոսքով՝ Պերմյակովի պահման վայրը չի կարող համապատասպանել քրեակատարողական հիմնարկի պայմաններին:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանն էլ հայտնեց, որ ՄԻԵԴ վճիռներ կան այն մասին, որ անձին դատարանի դահլիճում վանդակում ձեռնաշղթաներով պահելը, իրավունքի խախտում է և Հայաստանում արգելված է դրանց կիրառումը, անկախ նրանից անձը ինչ հանցագործություն է կատարել: Լուսինե Սահակյանի խոսքով՝ ռազմաբազայի տարածքում չի պահվում անգամ դատաքննության հրապարակայնության սկզբունքը և դատական նիստը պատշաճ լուսաբանելու խնդիրներ է առաջացնում:
Այս պահին դատական նիստն ընդմիջվել է կես ժամով: