Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկամսյա կալանավորման որոշում կայացրեց «զինված հանցախմբի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող` «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ:
Առաքելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, նա նշել է, որ ընդհանրապես այս խմբի հետ կապ չունի: Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Առաքելյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, մասնավորապես` թոքերի և լյարդի հիվանդություններ: «4 ամիս է` նա տանը պառկած էր, բուժում էր ստանում»,- ասաց փաստաբանը և հույս հայտնեց, որ ՔԿՀ-ում իր պաշտպանյալին բուժօգնություն կցուցաբերվի:
Պաշտպանը հայտնեց, որ կբողոքարկեն կալանքի որոշումը:
Այս պահին նույն դատավորը քննում է նաև նույն օրը ձերբակալված` «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանավորման հարցը: